ԵՐԿՈՒՆՔ…
Օրը դանդա՜ղ գնաց մեռնելու,
Մութը իր սեւը լցրեց լույսի մեջ,
Ու մենք մնացինք ճամփաբաժնում…
Օրը դանդաղ մեռավ մթի մեջ։
Քեզ իմ գիրկն առա, վեհ ու տիրական,
Որպես մութ ճամփի փարոս լուսավոր,
Ու երկինքն անցանք անխախտ անվրդով,
Ես քո մեջ լցված, իսկ դու իմ գրկին։
Աստղերը հատ-հատ մարեցին խռով,
Ու ձայն տվեցին իրարու վախով,
Թե հե՜յ, մի նոր աստղ է երկնքով անցնում,
Թե որ իրենցից պայծառ է փայլով։
Մենք ճամփա ընկանք որպես ոգիներ,
Որպես հին սիրո մի նոր վկաներ, (աստվածներ)
Որպես նոր Աստղիկ, ու մի նոր Հրդեհ,
Ու մեզ խոնարհվեց ողջ տիեզերքն անծեր…
Դու իմ գրկի մեջ, իմ հոգուն սեղմած,
Որպես նոր արեւ, մի նոր լուսաշող,
Հաղթեցինք սեւ-մութ գիշերին մարող,
Դու լույս, ես՝ հրդեհ, ու թուխպը պարտվեց…
Երբ շուրթս դանդաղ, քո շուրթին դիպավ,
Այդ սուրբ համբույրից նոր արեւ ծնավ,
Ու տիեզերքն անծիր լցվեց ջերմությամբ,
Եւ ահա մութը տնքալով մեռավ…
Արա Նախշքարյան