Свернуть поиск
Дополнительная колонка
Правая колонка
Այս օրերին պետք է գործել միասնաբար, Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունն այսօր ավելի զորեղ ուժ է, քան ցանկացած զենք: Հայն օրհասական այս օրերին պայքարում է, որ ՀՀ սահմաններից ներս գերակայի միայն մեկ շահ՝ հայի ազգային շահը: Բոլորը անսասան կանգնած են Արցախի կողքին, դրա վառ ապացույցն է, որ շատ կարճ ժամանակահատվածում ստեղծվեց <<Լոռի-Արցախ>> հիմնադրամը, ում ազգանվեր գործունեությանը իր ակտիվ մասնակցությունը ունեցավ նաև Վահագնի գյուղը, որի համար շնորհակալություն Վահագնիի գյուղապետարանի աշխատակազմին, <<Էկլեսիա>> բարեգործական հիմնադրամի անդամներին, դպրոցահասակ վահագնեցիներին և յուրաքանչյուր համագյուղացու, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ օգնություն ցուցաբերել առաջնագծում կանգնած զինվորին և նրանց թիկունքը պահող արցախահայությանը:
Փառք ու պատիվ հայ զինվորին,
Որ փայլում է մեր սահմանին:
Սատար լինենք յուր սուրբ գործին,
Ձեր թիկունքին է Վահագնին:

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 15