☆
ԸՆԴԱՄԵՆԸ ՎԱԹՍՈՒՆՄԵԿ ԳԱՐՈՒՆ ,
ԿԱՐՃ ԷՐ ԿՅԱՆՔԴ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ,
ԴՈՒ ԹՈՂԵՑԻՐ ՄԵԾ ԱՐԱՐՈՒՄ ,
ՀԻՇԱՏԱԿՆԵՐ ԲԱԶՈՒՄ ֊ ԲԱԶՈՒՄ . . .
☆
Քո ողջ կյանքը անակնկալներով էր լի ,
Մահդ եկավ անսպասելի ,իմ ախպեր ,
Շտապում էիր , շտապում էիր անընդհատ ,
Այս աշխարհը կարծես նեղ էր քեզ համար ։
Ծրագրում էիր դու շատ բաներ այս կյանքում ,
Չէիր հապաղում և շատ արագ իրագործում ,
Երևի թե , քեզ հայտնի էր դեռ են գլխից . . .
Փութով եկար , փութով գնացիր այս կյանքից ։
Անգամ դպրոց , մեկ տարի շուտ գնացիր ,
Որ չուշանաս դաժան կյանքի մեծ ճամփեքին ,
Պատվախնդիր անցար կյանքիդ ողջ ուղին ,
Բայց աղետը պտտվում էր մեր չորս դին ։
Չորս գարուն է` դու երկնքում մենք այստեղ ,
Տառապում ենք քո կարոտից , իմ ախպեր ,
Մարդկանց կյանքը միշտ էլ դաժան է եղել ,
Մենք այստեղ , դու երկնքում `իմ ախպեր ։
Քո երկրային ծնունդն եմ շնորհավորում ,
Բայց , չգիտեմ ինձ կլսե՞ս երկնքում ,
Չգիտեմ էլ , ի՞նչ ցանկանամ իմ եղբայր ,
Աստված պաահի քո բալեքին դարե ֊ դար ։
Շնորհավոր քո ծնունդը իմ ախպեր ,
Լույսերի մեջ մնա հոգին քո հավերժ ,
Օտար հողը թեթև սեղմի քո կրծքին ,
Քո աստղի լույսը լուսավորի մեր ուղին ։
☆ ☆ ☆
Անսպասելի մեծ աղետ էր , իմ ախպեր ,
Որ քո կյանքի թելը կտրեց , իմ ախպեր ,
Դու վաթսունհինգ դարձար այսօր , իմ ախպեր ,
Բայց , չորս գարուն է դու մեր հետ չես ,
Ի Մ Ա Խ Պ Ե Ր ։


Ս . Վ Ա Ր Դ

01 . 04 . 2026 թ .
Комментарии 33