*
ԸՆԴԱՄԵՆԸ ՎԱԹՍՈՒՆՄԵԿ ԳԱՐՈՒՆ ,
ԿԱՐՃ ԷՐ ԿՅԱՆՔԴ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ,
ԴՈՒ ԹՈՂԵՑԻՐ ՄԵԾ ԱՐԱՐՈՒՄ ,
ՀԻՇԱՏԱԿՆԵՐ ԲԱԶՈՒՄ - ԲԱԶՈՒՄ . . .
*
Քո ողջ կյանքը անակնկալներով էր լի ,
Մահդ եկավ անսպասելի , իմ ախպեր ,
Շտապում էիր , շտապում էիր անընդհատ ,
Այս աշխարհը կարծես նեղ էր քեզ համար ։
Ծրագրում էիր դու շատ բաներ այս կյանքում ,
Չէիր հապաղում և շատ արագ իրագործում ,
Երևի թե , քեզ հայտնի էր դեռ են գլխից . . .
Փութով եկար , փութով գնացիր այս կյանքից ։
Անգամ դպրոց , մեկ տարի շուտ գնացիր ,
Որ չուշանաս դաժան կյանքի մեծ ճամփեքին ,
Պատվախնդիր անցար կյանքիդ ողջ ուղին ,
Բայց աղետը պտտվում էր մեր չորս դին ։
Չորս գարուն է` դու երկնքում , մենք այստեղ ,
Տառապում ենք քո կարոտից , իմ ախպեր ,
Մարդկանց կյանքը միշտ էլ դաժան է եղել ,
Մենք այստեղ , դու երկնքում ` իմ ախպեր ։
Քո երկրային ծնունդն եմ շնորհավորում ,
Բայց , չգիտեմ ինձ կլսե°ս երկնքում ,
Չգիտեմ էլ ինչ ցանկանամ իմ եղբայր ,
Աստված պահի քո բալեքին դարե դար ։
Շնորհավոր քո ծնունդը իմ ախպեր,
Լույսերի մեջ մնա հոգիդ թող հավերժ ,
Օտար հողը թեթև սեղմի քո կրծքին ,
Քո աստղի լույսը լուսավորի մեր ուղին ։
* * *
Անսպասելի մեծ աղետ էր , իմ ախպեր ,
Որ քո կյանքի թելը կտրեց , իմ ախպեր ,
Դու վաթսունհինգ դարձար այսօր , իմ ախպեր ,
Բայց , չորս գարուն է , դու մեր հետ չես`
Ի Մ Ա Խ Պ Ե Ր ։


Ս . ՎԱՐԴ

01 . 04 . 2026 թ .
Комментарии 26