☆
ԻՆՉՔԱՆ ԷԼ ԿԱՄՔՍ ՄՆԱ ԱՆԿՈՏՐՈՒՄ ,
ՀՈԳԻՍ ԼԱԼԻՍ Է , ԱՉՔԵՐՍ ԽՆԴՈՒՄ . . .
☆
Մռայլ են օրերը ինձ համար անցնում ,
Արևը կարծես էլ չի ջերմացնում ,
Բուք ու բորան է , ցուրտ է իմ հոգում ,
Անարդար աշխարհ , քո տապում մրսում :
Փոխվեցին օրերս ջերմ ու տաք , ավա'ղ ,
Արևս դարձավ կիսով չափ խավար ,
Բայց , դա էլ կարծես հերիք չէր Աստվա՜ծ,
Խավարեց Արփիիս վերջին շողն անգամ :
Չէ՜ , չեմ բողոքում , ինձ հետ եմ խոսում ,
Ես դիմացել եմ ցրտերի բազում ,
Վերքեր արնածոր , սիրտս վիրավոր
Ու դեռ խորդուբորդ ճամփաս եմ անցնում :
Բայց ցավը սաստիկ սեղմեց կոկորդս,
Երբ դուռս թակեց ցավոտ մեծ բոթը ,
Խառնվեց իրար ցուրտն ու արցունքս ,
Սառեց ու մնաց իղձ ու երազանքս . . .
Ս . Վ Ա Ր Դ
15 . 02 . 2026 թ .
Комментарии 7