«Էշ, դուրս արի իմ դաշտից» և այն պահեց այնտեղ վաղ առավոտից մինչև մայրամուտ։ Բայց էշը դուրս չեկավ։ Հաջորդ առավոտյան գյուղացին մոբիլիզացրեց ամբողջ գյուղը և անցկացրեց «գագաթնաժողով»։ Նրանցից յուրաքանչյուրը ձեռքում պահում էր մի ցուցանակ. «Դուրս արի դաշտից, էշ»։ «Մահ էշերին», «Վա՜յ քեզ, էշ»։ Նրանք հավաքվեցին դաշտի շուրջը և սկսեցին գոռալ. «Հեռացի՛ր, էշ»։ Բայց էշը ուտում էր և ուշադրություն չէր դարձնում։
Անիմաստ և հյուծված գոռոցներից մարդիկ մայրամուտին վերադարձան իրենց տները՝ մտածելով մեկ այլ տարբերակի մասին։ Առավոտյան գյուղացին եկավ իր նոր գյուտով՝ էշի մոդել, որը շատ նման էր բնօրինակ էշին։ Հասնելով դաշտ՝ նա այրեց այն գյուղացիների և էշի առջև։ Ամբոխը ծափահարեց։ Էշը նայեց կրակին և շարունակեց խաղաղությամբ ուտել։ Վերջապես, պատվիրակություն ուղարկվեց էշի հետ բանակցելու։ «Տերը ուզում է, որ Դուք հեռանաք։ Նա դրա իրավունքն, և Դուք պետք է հեռանաք»։ Էշը նայեց նրանց, ապա շարունակեց ուտել։ Գյուղացին ուղարկեց մեկ այլ միջնորդ, որն ասաց էշին. «Տերը պատրաստ է Ձեզ տալ իր հողի մի մասը»։ Էշը չպատասխանեց։ «Մեկ երրորդը», - ասաց միջնորդը։ Էշը չպատասխանեց։ «Կեսը», - ասաց միջնորդը, բայց էշը անտարբեր էր։ «Լավ, դու ասա, թե որքան ես ուզում», - հուսահատ ասաց միջնորդը։
Բավարարված, էշը բարձրացրեց գլուխը և մի փոքր քայլեց դեպի դաշտի եզրը՝ նայելով ամբոխին։ Մարդիկ ուրախացան։ Էշը վերջապես համաձայնվեց։ Գյուղացին բերեց փայտեր և դաշտը բաժանեց երկու մասի՝ էշին թողնելով այն կեսը, որի վրա նա կանգնած էր։ Հաջորդ առավոտյան մարդիկ զարմացան՝ տեսնելով, որ էշը թողել էր իր բաժինը և մտել դաշտի տիրոջ բաժինը։ Գյուղացին անօգնական էր։ Այս էշը չէր հասկանում։ Նա այն էշերից չէր, որոնց նա ճանաչում էր։ Այս անգամ նա մտածեց ամբողջ դաշտը թողնել էշին և գնալ մեկ այլ գյուղ՝ զրոյից սկսելու և համառ, ամբարտավան, բռնակալ և վնասակար էշից ազատվելու համար։ Այդ պահին գյուղի խելագարը եկավ, մտավ դաշտ, մոտեցավ էշին և փայտով հարվածեց նրա մեջքին, որից հետո էշը դուրս վազեց դաշտից։
«Օ՜, Աստված, այս խելագարը մեր պատիվը գետնովը տվեց, և վաղը մեզ կդարձնի շրջակա գյուղերի ծաղրի առարկա», - գոռաց «խելացի» ամբոխը և, փայտերով ծեծելով խելագարին, էշին նորից դաշտ մտցրին։
Հավաք․՝ Շուշաննա Հայասա
Հ․Գ․ Անգրագետ հասարակությունը երբեք չի կարող իսկապես ազատ ընտրություններ կատարել։ Այն միայն ընտրում է իր տեսակին։

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 20