
Գաղտնի գերիդ է, մանուկ, սիրտս խեղճ,
Հենց որ գոցում եմ ես իմ աչքերը՝
Աչքերդ են բացվում իմ աչքերի մեջ, -
Ավա՜ղ, իրա՞վ է, որ կույր է սերը:
Դու գարուն,
Ես ձյուն,
Դու սկիզբ,
Ես վերջ, -
Մանուկ, էլ ո՞ւր եմ քեզ տենչում անվերջ,
............................................................
Թե՞ գտա կորած գարունս քո մեջ:
Հ. Շիրազ


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев