Свернуть поиск
Правая колонка
Միայն ինձ եմ քեզնից թաքցնում,
Մեր մեջ տարօրինակ մի կարոտ կա,
Ու անվերջանալի ինչ-որ սպասում։
Ես սպասում եմ քեզ…
Եվ ամեն օր դուռը կողպելիս
Բանալին թողնում եմ շորի տակ՝
Մոռանալով, որ մենակ եմ ապրում:
Ժամադրման վայր ընտրեցինք Մարսը,
Բայց երկինք այդպես էլ չբարձրացանք.
Դու քո կատարելության մեջ պարփակվեցիր,
Իսկ ես՝ հպարտության մեջ խորը սուզված...
Մենք լռության փոխարեն
Ընտրեցինք երաժշտությունը,
Բայց դու լսում էիր քո սիրելի ջազը,
Իսկ ես իմ սիրած ֆիլմերն էի դիտում...
Մենք մինչև վերջ նույն երգը չլսեցինք
Ու չնայեցինք ոչ մի ֆիլմ մինչև վերջ.
Մենք ամեն ինչ կիսատ թողեցինք.
Չսիրեցինք իրար մինչև վերջ...

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев