
Չէ՞ որ բոլորս օտար ենք իրար,
Եվ որքա՜ն օտարություն կա նրանց միջև.
Նույնիսկ թշնամին չէ այսչափ օտար։
Օտար ենք նաև ես ու դու,
Օտար է մարմինս Քո ձեռքերի մեջ,
Օտար է միտքս մտքիդ արանքում,
Օտար է աշխարհս քո՛ աշխարհի մեջ...
Եվ որքա՜ն զզվանք կա այս օտար մարմիններում,
Որոնք հպվում, բայց չեն սիրում միմյանց,
Արի այս մոլորակը Օտար կոչենք,
Որտեղ նույնիսկ Աստված է օտար...


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев