
Աշխարհին պատմելու մեր սիրո մասին։
Այսօր որոշել եմ խոստովանել,
Որ քո թովիչ աչքերով
Տեղում այրել ես ինձ…
Ու Աստված գիտի՝ ոգեշնչվա՞ծ եմ,
Ապշա՞ծ, թե՞ սիրահարված։
Բայց դա կարևոր չէ.
Մենք դեռ այնքա՜ն անելիք ունենք.
Դեռ պետք է իրար աչքերի մեջ նայենք
Ու հասկանանք՝ ով ենք միմյանց համար,
Մենք պետք է գրքեր գրենք իրար մասին՝
Կիսատ թողնելով այն պատերազմի շեմին։
Ես դեռ պետք է պատերազմ գնամ,
Դու դեռ երկա՜ր պետք է սպասես,
Մենք դեռ պետք է Հայրենիք պրկենք
Ու դեռ պետք է մոռանանք իրար...
Փրկի՛ր ինձ խնայողաբար՝
Հավաքելով ամբողջ թերթերս,
Փրկի՛ր ինձ, տա՛ր ինձ քեզ հետ,
Ձմեռային բաճկոնիդ մեջ թաքցրո՛ւ ու տա՜ր…


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев