Սուրբ,սրբություն չմնաց,
Նեռն է տիրում աշխարհին,
Աստված հեռու է քաշվել,
Նեռն է Աստծո լույս գահին։
Մարդ,մարդկություն չմնաց,
Խևն է տիրույթում մարդկության,
Մարդը դարձել է չարիք,
Ինքն իրենով առհավիրք։
Ազգիս գահն է ավիրվել,
Համայն հայության տիեզերքում,
Խելքս գլխիցս առել են,
Աստղս են կոտրել տիեզերքում։
Լույսս աշխարհին տվել,
Ես մթության,խավարում,
Հազար ճամփեք կորցրել,
Մոլորվել եմ աշխարհում։
23.03.2026թ.Մ.Մանուկյան։

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев