
Մնացած գույնզգույն ներկված ձվերը Զատկի՝ Քրիստոսի Սուրբ Հարության հետ կապ չունե՛ն։
Ավանդությունը պատմում է, որ Մարիամ Մագդաղենացին այցելելով Տիբերիոս կայսերը (14-37 թթ.), քարոզում է քրիստոնեությունը՝ նվիրելով մի ձու: Իսկ այդ ժամանակվա սովորության համաձայն` կայսրին չէին կարող այցելել առանց նվերի: Տիբերիոսը մերժեց հավատալ Քրիստոսի Հարությանը և բացականչեց. «Ինչպես կարո՞ղ է ինչ-որ մեկը մեռելներից հարություն առնել: Դա անհնար է, ինչպես եթե այս ձուն հանկարծ կարմրի»: Հենց այդ պահին կայսրի աչքի առջև հրաշք տեղի ունեցավ. ձուն դարձավ կարմիր՝ վկայակոչելով քրիստոնեական հավատի ճշմարտացիությունը: Սա կայսերը հավատքի բերեց:
Ավագ Շաբաթ երեկոյան ավարտվում է Մեծ Պահքը: Այդ երեկո սեղաններին դրվում են բրնձով և չամիչով փլավ, ձուկ, ներկած ձու, գինի: Այս օրը զատկական ձվերը պետք է կարմիր լինեն:
Ձու ներկելու խորհուրդը շատ լավ է բացատրում Սբ. Գրիգոր Տաթևացին: Ձվի դեղնուցը խորհրդանշում է երկիրը, սպիտակուցը` ջրերը, թաղանթը խորհրդանշում է օդը, իսկ կեղևը` երկինքը: Կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, կարմիր ներկված ձուն ցույց է տալիս, որ ողջ աշխարհը փրկվեց Քրիստոսի արյամբ:


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев