
2֊8
2 «Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում։ 3 Նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ և ասում. “Իմ ոսոխի դեմ իմ դա՛տն արա”։ 4 Եվ դատավորը երկար ժամանակ անտեսում էր։ Բայց դրանից հետո իր մտքում ասաց. “Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, 5 բայց այն բանի համար, որ այրի կինն ինձ հոգնեցնում է, նրա դատն անեմ, որ անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի”»։ 6 Եվ Տերն ասաց. «Լսե՛ք, թե ի՛նչ էր ասում անիրավ դատավորը։ 7 Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են, և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի։ 8 Այո՛, ասում եմ ձեզ, նրանց հանդեպ իսկույն արդարություն կանի. իսկ երբ Մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»։


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев