
Фильтр
ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ
Դժվար էր ապրել մարդը երկրի վրա:Տառապանքը եղել էր շատ, իսկ ուրախությունը` քիչ: Մահից հետո մարդն ընկավ դրախտ: Եդեմական ծաղիկների հեթիաթային բուրմունքից նրա կուրծքը լցվեց երջանկությամբ, և մարդը բացականչեց.
— Տեր, կյանքը դրախտում արքայություն է, իսկ երկրի վրա լի է դառնությամբ: Նվիրիր մարդկանց քո երկնային ծաղիկները, որ նվազեն նրանց ցավերը:
Եվ Արարիչն ասաց.
— Իմ ծաղիկները վաղուց են աճում երկրի վրա: Մարդիկ դրան անվանում են սեր:
Աստվածային հենց այդ կայծն է պատճառը, որ մարդիկ քեզ հետ իրենց լավ են զգում, քո ներկայության մեջ հարմարավետություն ու երջանկություն են ապրում: Դա քեզնից չէ, այլ քո Արարչի նմանության դրսևորումն է, որ քեզ հետ շփվելիս մարդկանց մոտ ապահովության զգացում է առաջացնում: Դա հենց այն է, ինչը դրական իմաստով փոխում է աշխարհը։ Դա այն է, ինչը քո շրջապատի մարդկանց մեջ վերակենդանացնում է Աստծո ստեղծած պատկերն ու նմանությունը: Քո ներսի աստվածային կայծը քեզ դարձնում է առանձնահատուկ: Ոչ ոք քո փոխարեն չի կարող անել այն, ինչ դու ես անում կամ պետք է անես: Տեր Աստծու ձեռքերի մեջ դու զորավոր գործեր կարող ես անել և կարող ես մեծ օրհնություն դառնալ քո շրջապատի մարդկանց համար՝ քո ընտանիքի, եկեղեցու և անգամ՝ քո երկրի համա
загрузка
Показать ещёНапишите, что Вы ищете, и мы постараемся это найти!
Левая колонка
О группе
Մենք ուժեղ ենք միասին❤️💙🧡
Հարգելի խմբակիցներ խմբի կանոններն են `
1.Քանի որ մեր խումբը հայրենասիրական է` թեմաները պիտի լինեն միայն հայերեն ու հայատառ ։
2.Հնարավորության սահմաններում խրախուսվում է հայատառ մեկնաբանություններ գրելը։
3.Քաղաքական ,անձնական բնույթի կամ գովազդ պարունակող թեմաներ չեն ընդունվում ։
4.Միմյանց հարգել,լինել կոռեկտ և քաղաքավարի ։
5.Բարի գալուստ և բարի ժամանց ձեզ ։
Показать еще
Скрыть информацию