
ԽԱՂԻՑ ԱՌԱՋ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
“ԳԱՆՁԱՍԱՐ”-“ԱԼԱՇԿԵՐՏ” 2 խաղ, +1=0-1, 10:4
30 մարտի, ժ.16:00, Կապան, “Գանձասար” մարզադաշտ
“Գանձասարին” առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում հաղթանակ տոնել առաջնության վերջին 5 հանդիպումներում, որոնցում գրանցված ոչ-ոքիներով յուրօրինակ ռեկորդ է սահմանել:
Եթե թիմի պաշտպանությունը հուսալի է գործում` վերջին 5 խաղերում բաց թողնելով ընդամենը 1 գնդակ, ապա նույնը չի կարելի ասել առջևի գծի խաղացողների մասին: Նրանք կարծես կորցրել են ինքնավստահությունը, որի հետևանքով ընդամենը մեկ անգամ են գրավել մրցակիցների դարպասները:
Միավորների այդ կորուստը չէր կարող չանդրադառնալ գանձասարցիների մրցաշարային վիճակի վրա: Այսօր “Գանձասարը” 24 միավորով 5-րդ տեղում է:
“Ալաշկերտին” էլ ոչ մի կերպ չի հաջողվում խույս տալ աղյուսակի վերջին հորիզոնականից: “Ուլիսին” հաղթելուց հետո ալաշկերտցիները 3 անընդմեջ պարտություն կրեցին:
Մրցակիցների առաջին շրջանի խաղում կապանցիները սեփական հարկի տակ 9:2 հաշվով ջախջախել էին ալաշկերտցիներին` տոնելով ընթացիկ առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակը: Գանձասարցիներից արդյունավետ խաղով հատկապես աչքի էր ընկել Նարեկ Բեգլարյանը` դառնալով հեթ տրիկի հեղինակ:
Իսկ ահա 2-րդ շրջանում “Ալաշկերտն” արդեն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ ռևանշի հասավ 2:1 հաշվով:
«Գանձասարի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը ներկա չի լինելու «Ալաշկերտի» հետ հանդիպմանը։
10.11.13. «Ալաշակերտ» – «Գանձասար»` 2:1
Գոլերը` Գարեգին Մաշումյան (47), Միհրան Մանասյան (74) – Հայրապետ Ավագյան (80): http://www.youtube.com/watch?v=LYYLiYtQgo0


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев