❤️❤️🇦🇲❤️❤️
    0 комментариев
    0 классов
    Եվ ինչքա՜ն, ինչքա´ն Երազանքներ են մեռնում ու գնում, Երբ մի ծակ գրպան, Փողով լցնում են, հոգով` դատարկում... Արմեն Երիմյան
    0 комментариев
    0 классов
    0 комментариев
    0 классов
    Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով, Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ, Կընկնեք մուրալու հափրած որկորով` Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ: Լրբենի ծաղրով արհամարհեցիք Ոգու վառ զեղմունք — միտք ու երազանք, Նյութի տաճարում արբած պարեցիք` Մոռացած անմահ, անհունի տենչանք: Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ` Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով. Եվ մուրացկի պես փշրանքի համար Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով… Ավետիք Իսահակյան
    0 комментариев
    0 классов
    ՀԱՅՐԵՆԱԾԱՂԻԿԸ Ասում են, մի հայ աղջիկ, գաղթելիս, Հայաստանից մի ծաղի՜կ է տարել․ Ջրել արցունքով՝ ամեն լացելիս Եվ վերադարձի հույսով փայփայել․ Ամեն մի ծաղիկ, մայր հողում ծլած, Ձգտում է դեպի երկինք ու արև. Իսկ նա, ո՜ւր լիներ, գլուխը ծռած, Նայել է դեպի երկի՛րն իր քարե. Եվ ուղղե՜լ է իր գլուխը տրտում, Միայն հայրենի հողում քարքարո՛տ... ․․․Այդ ծաղիկը կա՛ ամենքի սրտում Եվ կոչվում է նա... հայրենի կարո՜տ:
    0 комментариев
    1 класс
    Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Շնորհավոր Սուրբ Զատիկ: 🙌🏼🙏✝️
    0 комментариев
    0 классов
    0 комментариев
    1 класс
    Ես սիրում եմ հայոց հողը մեր քարքարոտ, մեր Մասիսը` հավերժության անմահ վկա, մեր հանդերը` արյամբ ջրված, ջրի կարոտ, ուր կոթողի զարդ է՝ մամռած ամեն մի քար: Մեր հին բախտի պես դառնահամ հայոց գինին, մեր երգերը` նման խեղդված հառաչանքի. և հույսերի ու երազի այն նոր ուղին, որ վե՛րջ դրեց մեր դարավոր տառապանքին: Սիրում եմ մեր խոր անցյալն ու նոր ապագան, Չկա ոչինչ, որ չսիրեմ` մահից բացի՛... ...Բայց պատրաստ եմ մա՜հը սիրել մինչև անգամ, եթե փորձեն ինձ զրկել իմ ունեցածից: Գևորգ Էմին
    0 комментариев
    0 классов
    Ամեն գարուն՝ ինչքան ծանո՛թ, Այնքան նո՜ր է ու ցանկալի. Ամեն գարուն մի նո՛ր ձայնով Ու նոր սիրո պե՛ս է գալիս. -Տե՛ս, հավքերը հազարերանգ Հին բնե՛րն են վերադառնում, Ամե՜ն տեղ են դառնում նրանք՝ Բայց ուրի՜շ է Հայաստանում.- Հայաստանում նրանց նման Պանդուխտ հայե՛րն են ետ դառնում, Ու բույն հյուսում, որ միշտ մնան Հայության բո՛ւյն Հայաստանում... -Տե՛ս, իր փեշերը հավաքած, Ձմեռը սա՜րն է բարձրանում, Ամե՜ն տեղ է սա անկասկած՝ Բայց ուրի՜շ է Հայաստանում,- Ձյունից ծնված ամեն առվակ, Մի գետի չափ գո՜րծ է անում, Որ քա՛րն անգամ ծաղիկ դառնա Մեր քարաշա՜տ Հայաստանում... -Տե՛ս, բուրո՜ւմ են ծաղիկ ու սեզ, Եվ հին սերերը՝ նորանո՛ւմ. Ամե՜ն տեղ է գարունն այսպես՝ Բայց ուրի՜շ է Հայաստանում. Դարավոր սի՜րտն է հայկական. Իմ աչքե
    0 комментариев
    0 классов
    - - - ԱՅՍ Ի՞ՆՉ ԱԶԳ ԵՆՔ ՄԵՆՔ - - - Մեզանից զատված, մեր երկրում փակված՝ Այս ի՞նչ ազգ ենք մենք: Ամենուր սիրված, մեր երկրում ատված՝ Այս ի՞նչ ազգ ենք մենք: Ու՜ր ասես ցրված, ում ասես տրված՝ Այս ի՞նչ ազգ ենք մենք: Ցավերով թրծված, ստերով հրճված՝ Այս ի՞նչ ազգ ենք մենք: Մեր հողում՝ մենք մեր տներից զրկված՝ Այս ի՞նչ ազգ ենք մենք: Մեր տանը մենք մեր քներից զրկված՝ Այս ի՞նչ ազգ ենք մենք: Արջերից անհագ, գայլերից սոված՝ Այս ի՞նչ ազգ ենք մենք: Կկվից միամիտ, աղվեսից փորձված՝ Այս ի՞նչ ազգ ենք մենք: Հերոսներ ծնած, դավաճան քծնած՝ Այս ի՞նչ ազգ ենք մենք: Մենք՝ ինքներս մեր մեջքներին հեծնած՝ Այս ի՜նչ ազգ ենք մենք: Նավասարդ Խաչատրյան
    0 комментариев
    0 классов
Фильтр