Предыдущая публикация
Բազիկյանների Արիշտա

Բազիկյանների Արիշտա

28 апр 2016

Բարև Ձեզ , հարգելի խմբակիցներ: Մեր գլխավոր նպատակն է հանրությանը և հասարակական սննդի օբյեկտներին ներկայացնել հայկական ազգային խոհանոցի` մինչև 500 կերակրատեսակների բաղադրատոմսեր, որոնք մեզ են հասել պատմության խորքից:Կնշվեն շատ հին կերակրատեսակների մասին:

Հայ ժողովուրդը, զարգացնելով իրեն առանձնահատուկ մշակույթը, միաժամանակ ընկալել է իրեն շրջապատող ժողովուրդների սովորություններն ու բարքերը: Այդպիսի լայն ազդեցությունն անդրադարձել է նաև սննդի վրա, որը դարերի ընթացքում փոփոխվելով ստացել է իր ազգային ինքնուրույն դեմքը:
Հին դարերում Հայաստանի բնակչությունը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և գյուղատնտեսական մթերքներից պատրաստի սննդամթերքներ վերամշակելով: Կարմիր բլուրի (Ուրարտական Թեյշեբանի բերդի) պեղումները անգնահատելի նյութեր տվեցին այդ առումով: Երկրագործական մշակույթը այն ժամանակներում գտնվում էր շատ բարձր մակարդակներում: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են շտեմարաններ, հացահատիկով լեցուն կարասներ, գարեջուր ու քաղցրածիկ պատրաստելու և պահելու անոթներ: Պեղումների ժամանակ երևան բերվեցին նաև ցորենի ձավար, որը պատրաստում էին հատուկ տեսակի լեռնային, մանրահատիկ ցորենից:
Ըստ պեղումների պարզվեց , որ այն ժամանակ մշակվում էր նաև շատ մեծ քանակությամբ գարի: Լայնորեն տարածված էր գարեջուր պատրաստելը, ընդ որում գարու հետ օգտագործվում էր նաև կորեկը:
Հույն պատմաբան Քսենոֆոնը (մ.թ.ա. V-IV դդ.) Հայաստանում իր ճանապարհորդությունների ժամանակ տվել է տեղական բնակչության հետևյալ նկարագիրը <<.... տներում էին գտնվում այծերը, ոչխարները, կովերը և թռչունները իրենց ձագերով:Այնտեղ պահվում էին ցորեն, գարի, բանջարեղեն և գարու գինի` իրենց խառնարաններում:Ամանների եզրերի հավասարությամբ` գինու մեջ լողում էր գարին, և նրանց մեջ խրած էր մեծ և փոքր չափերի եղեգ, բայց առանց հանգույցների: Ով ուզում էր խմել, պետք է այդ եղեգը վերցներ բերանը և նրա միջոցով գինին ծծեր>>:
Կարմիր բլուրում գտնվել են նաև փոքր քանակությամբ տարեկանի պաշարներ` խառնված մյուս հացահատիկների հետ: Լայնորեն տարածված էին ձիաբակլան և մանրահատիկ ոսպը:Մշակում էին սիսեռ ու ձիթաբեր քունջութ: Վերջինիս մեծ պաշարները վկայում են այդ տեսակի ձեթի լայն օգտագործումը: Քունջութ մշակվում էր Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներում, ինչի մասին նշել է պատմաբան Քվինտուս- Կուրցիուս Ռուֆուսը (մ.թ.ա 54-41թթ):
Մեծ չափով զարգացած էր խաղողի մշակույթը: Ուրարտուի սեպագիր արձանագրությունները խոսում են խաղողագործության և գինեգործության բարձր զարգացվածության մասին:
Կենդանական մթերքներից գործածում էին ոչխարի, տավարի, այծի, խոզի, գոմէշի և ընտանի թռչունների միսը: Վայրի կենդանիներից օգտագործվում էին եղջերուի, եղնիկի, վայրի ոչխարի և այծյամի միսը:
Զարգացած է եղել նաև կաթնատնտեսությունը: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են յուղ , պանիր պահելու ամաններ, զանազան կավե կճուճներ` կաթ և մածուն պահելու համար:
Միջնադարյան պատմիչները նշել են չոր մրգերի լայն օգտագործման մասին:
Հայերի հիմնական սննդամթերքներից մեկը լավաշ հացն է: Տնային պայմաններում թխվող լավաշը ունի բարձր սննդայնություն:
Հայկական կերակրատեսակների առանձնահատկություններից է բարձր կծվությունը: Որպես համեմունք շատ օգտագործել են տաքդեղ, սխտոր, քիմիոն և զանազան կանաչեղեն: Մեծ նշանակություն է տրվել նաև կերակրի աղին:
Սննդի մեջ շատ բարձր էր գնահատվում ձուկը: Արշակունի դինաստիայի իշխանները կառուցում էին ջրամբարներ այդ նպատակով:
Պատմագիրները վկայում են բանջարեղենի ահռելի մեծ նշանակության մասին`կարտոֆիլ, պոմիդոր, կաղամբ, գազար,տաքդեղ, վարունգ, ծնեբեկ, բամիա, դդմիկ…:
Որպես քաղցր կերակրատեսակ օգտագործել են թարմ և չորացրած մրգեր, մասնավորապես` տանձ, խնձոր, սերկևիլ, հոն, թութ, նուռ և այլն: Ուշագրավ է, որ միրգը օգտագործում էին նաև մսի կամ ձկան հետ:
Գործածել են վայրի ուտելի բույսերի ավելի քան 300 տեսակ:

Нет комментариев

Новые комментарии
Для того чтобы оставить комментарий, войдите или зарегистрируйтесь
Следующая публикация
Свернуть поиск
Сервисы VK
MailПочтаОблакоКалендарьЗаметкиVK ЗвонкиVK ПочтаТВ программаПогодаГороскопыСпортОтветыVK РекламаЛедиВКонтакте Ещё
Войти
Բազիկյանների Արիշտա

Բազիկյանների Արիշտա

ЛентаТемы 3Фото 6Видео Участники 23
  • Подарки
Левая колонка
Всё 3

Присоединяйтесь — мы покажем вам много интересного

Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.

Зарегистрироваться