
Հոգուս՝ անվերջ կանչող փարոս, իմ սուրբ օրրան ավետյաց,
Օդ ու ջուրդ անուշ ու կույս,մոր շնչի պես կենսարար
Իմ մայրական բույն ոսկեհյուս, կյանքիս ակունք ծննդավայր:
Ինձ հարազատ հոգիները կենդանի, թե հավերժած
Գորովվում են գրկանքիդ մեջ ,սուրբ սիրով քո բարուրված,
Իսկ ինձ, իբրև խոցոտված որս թողած եզրին, այս կյանքի
Որսորդ կարոտիդ ցուցնելով հետքն, իմ թափառ քայլերի:
Մինչ դեռ սիրտս կիսակենդան ղողանջում է ձայնուրաց
Կձգտեմ միշտ անուշ գիրկդ, իմ հայրենիք անմոռաց,
Քո լալազար արևի տակ,փարած երկնիդ կապույտին
Կվայելեմ պարգևներդ, կյանքս կապրեմ վերստին:
Նոր գարուն է դուռդ թակել, իմ ժայռեղեն օթևան
Ծոցդ կանչիր հյուսիսներից երամներին կռնչաձայն,
Ասա՝ մի պահ,թող վայրեջքեն պանդխտական, իմ շեմին
Փափագ սրտիս սերմերը տամ, բերեն,շաղ տան քո կրծքին...
Թող բուսանեն ալ կակաչներ, երփնեն կուրծքդ արնագույն
Իմ սրտի գույն տեսքից կարմիր,ներսից մթին, ածխագույն,
Իմ կարոտի բույրով շնչեն մանկութ կյանքիս հանդերը
Հուշեն հողին հայրենական, իմ անցյալն ու հետդարձը:
Գուցե մի նոր, անուշ գարնան հովերի հետ շնկշնկան
Ես էլ ճախրեմ,դե՜պի քեզ գամ, իմ մայրենի օրորան,
Ահա՜ քառսուն գարունը կյանքիս անցավ օտար ափերում
Կոչումս եկվոր, անունս խորթ,ցավս՝ կարոտ դառնասուն:
Արտավան Ս


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Нет комментариев